Party: Արշավ դեպի <<Սատանի բութ>> (Սոփի լեռ), Նորավանք և սբ. Փոկասի մատուռ
Startseite > Armenian Extreme club > Արշավ դեպի <<Սատանի բութ>> (Սոփի լեռ), Նորավանք և սբ. Փոկասի մատուռ
Արշավ դեպի <<Սատանի բութ>> (Սոփի լեռ), Նորավանք և սբ. Փոկասի մատուռ
Նոյեմբերի 15-ին "Armenian Extreme Club"-ը մեկնում է Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձորի ճանապարհին այդքան գեղեցիկ կանգնած ու մեզ հպարտ նայող Սոփի լեռան գագաթը բարձրանալու համար: Այս լեռան երկրորդ անունը <<Սատանի բութ>> է՝ բութ մատի նման վերև ցցված լինելու պատճառով: Ասում են, որ այնտեղից բացվող տեսարանները ուղղակի հիսաքանչ են: Լեռան գագաթի բարձրությունը ընդամենը 1826 մետր է, սակայն վերելքն այնքան էլ հեշտ չի լինելու, մանավանդ գագաթի մասը: Բարձրանալու տևողությունը մոտավորապես 1,5 ժամ է, այնպես որ կարող են մասնակցել նույնիսկ անփորձներն ու սկսնակները:
Սոփի լեռանից հետո մեկնելու ենք Նորավանք, որից անմիջապես հետո էլ քայլելու ենք քչերին հայտնի սբ. Փոկասի մատուռը: Հետդարձի ճանապարհին էլ կանգնելու ենք Արենի գյուղում և վայելելու ենք տնական տարբեր տեսակի գինիներ:
Մեկնում ենք առավոտյան 8:00-ին
Վերադառնում ենք նույն օրը՝ 21:00
Մասնակցության գումարը ընդամենը 5000 դրամ է՝ ներառյալ տրանսպորտը, պրոֆեսիոնալ լեռնային ուղեկցորդների ծառայությունները, գինիների հյուրասիրությունը:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել "Armenian Extreme Club"-ի գրասենյակ՝ ԱՄԻՐՅԱՆ 18 հասցեով:
Eingeladen: Lilit Papoyan, Gor Ayzak Hovhannisyan, Artush Vardanyan, Harutyun Hovhannisyan, Hovhannes CHibukhcyan